Ձախորդ Փանոսի կտակը

blog

Հ. Թումանյանի հեքիաթների մոտիվներով
Ներկայացումը Ձախորդ փանոսի մասին է:Նրա հարևան Գյուլմարը որը երեք աղջիկ ունի ՝ Նռնոն ,Դռնոն և ամբան Հուռին ,ցանկանում է որ իր աղջիկները ամուսնանան և անբան Հուռին դառնա Փանոսի կինը: Գյուլմարը,Նռնոն ու Դռնոն ամեն ինչ անում են այդ ամուսնությունը իրականացնելու համար :Գյուղի ավագները և երիտասարդները գալիս են շնորհավորելու ձախորդ Փանոսին: Նրանց նորակազմ ընտանիքում հերոսների երևակայությամբ ծնվում է Կիկոսը:Նրա հայտությունը գյուղում ծնում է աշխուժություն և ուրախություն :Փանոսը որսի գնալու ժամանակ լճում կորցնում է կացինը ,այդ ժամանակ էլ նրա մոտ դողերոցք է սկսվում գյուղի ավագները նրա համար քարաբաղնիս են պատրաստում : Քարաբաղնիսի ժամանակ Փանոսը խեղտվում է:Գյուղացիները սարսափի մեջ են, Նեսո բիձեն չէր ուզում ձախորդի մահը ,բայց պարզվում է ձախորդը կտակ ուներ ժողովրդին, հայտարարելով իր կտակը նա հեռանում է աշխարհից: