Մի կաթիլ հեքիաթ

blog

Հ.Թումանյանի Շունն ու կատուն հեքիաթը պատմուն է համբերատար քեռի Քուչիի և խաբեբա ուստա Փիսոյի մշտական կռվի մասին: Մրսում է շունը և ճարելով գառան մորթի գնում է դերձակ կատվի կուշտը: Մորթին վերցնելով կատուն Քուչիին պատվիրում է գալ ուրբաթ օրը:
Անցնում է ժամանակը, վրա է հասնում ուրբաթ օրը, շունը գնում է գդակի հետևից, բայց խորամանկ կատուն նրան նախատում է շտապողականության համար և ձեռնունայն հետ ուղարկում:
Նորից գալիս է շաբաթվա ուրբաթ օրը: Շունը նորից հայտնվում է կատվի դռանը: Հանդիպումից խուսափում է ուստա փիսոն,բայց ճարահատված ընդունում է նրան, փորձում է նորից արդարանալ՝ ինչն էլ զայրացնում է քեռի Քուչիին: Շողոքորթելով և կեղծավորությամբ կատուն ուզում է ազատվել քեռի Քուչիից, բայց Քուչին հարձակվում է նրա վրա և պահանջում իր մորթին: Ուստա փիսոն վախեցած նրան է տալիս գդակը, բայց չար ու վտանգավոր արարքներով օժտված փիսոները կազմակերպված քեռի Քուչիի գլխից թռցնում են գլխարկը:

Բեմադրող ռեժիսոր` Յունոնա Մալենկո
Բեմանկարիչ` Ներսես Սեդրակյան
Զգեստների նկարիչ` Մարինա Թադևոսյան
Երաժշտական ձևավորումը` Յունոնա Մալենկո
Պարերը` Նարինե Միրզոյանի

Դերերում՝
Մայր կատու Արփինե Իսրայելյան
Փիսիկ 1 Սյուզաննա Դավթյան
Փիսիկ 2 Միլենա Ավանեսյան
Փիսիկ տատիկ Մարի Գրիգորյան
Քեռի Քուչի Արծրուն Չոբանյան
Խանութպան Լևս Դավթյան
Չոբան Ռուդիկ Մարտիրոսյան
Շուն Հայկ Մանուկյան
Վաճառականներ՝ Անուշ Հակոբյան
Սարգիս Վարդևանյան