Ադմինիստրատիվ Կազմ

Մարգարյան Մակիչ
Մարգարյան Մակիչ
Փոխտնօրեն
Մակիչ Շաքարի Մարգարյան
Ծնվել է 14.04.1951թ., Շամխորի շրջան, գյուղ Նուկզար: 1968թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: Մեկ տարվա ընթացքում աշխատել է ՀՍՀ Շինանյութերի նախարարության երկրաբանական արշավախմբում և Երևանի Մեխանիկական գործարանում: 1969թ.-ին ընդունվել և 1973թ.-ին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Վարդան Աճեմյանի կուրսը: Ուսմանը զուգահեռ 1970թ.-ից աշխատել է Երևանի Դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1973թ.-ին աշխատել է Արտաշատի Դրամատիկական թատրոնում, ապա մեկնել է Խորհրդային բանակ զինվորական ծառայության: 1974-1975թթ. աշխատել է Հեռուստաթատրոնում, ապա մինչև 1986թ.՝ Երևանի Դրամատիկական թատրոնում՝ կատարելով գլխավոր և կենտրոնական դերեր: Նկարահանվել է Մոսֆիլմ, Հայֆիլմ, Ուզբեկֆիլմ, Բելառուսֆիլմ և Ռիգայի կինոստուդիաներում: Հայֆիլմում մասնակցել է 100-ից ավելի ֆիլմերի կրկնօրինակմանը, դերերով հանդես է եկել Սունդուկյանի և Պատանի հանդիսատեսի թատրոններում, մեկ տասնյակից ավելի հեռուստաներկայացումներում: 1986թ.-ից մինչ Արցախյան պատերազմը աշխատել է Երկաբանական արշավախմբում: Արցախյան ազատամարտի մասնակից է 1988թ.-ից: 1995թ.-ին մի խումբ դերասաների հետ՝ Լ. Թուխիկյան, Վ. Մսրյան, Գ. Մանուկյան, ստեղծել է Թատրոն բարեգործական հիմնադրամը: 2001թ.-ից աշխատել է Խորեն Աբրահամյանի հետ՝ մասնակցելով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700- ամյակին նվիրված ‹‹Խոր Վիրապ›› ներկայացմանը, այլ ներկայացումների և ֆիլմերի ստեղծմանը: 2004թ.-ից աշխատում է Մհեր Մկրտչյան թատրոնում, թատրոնի հիմնադիրներից է: 2013թ.-ին արժանացել է Մովսես Խորենացի մեդալին, 2015թ.-ին՝ ՀՀ Մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի ոսկե մեդալին: Արժանացել է մի շարք խրախուսանքների և պարգևների, այդ թվում որպես ազատամարտիկ՝ ռազմական մեդալների: Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Խաչատրյան Մանյա
Խաչատրյան Մանյա
Գլխավոր հաշվապահ

Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս