Գեղարվեստական Խորհուրդ

Էդգար Բադալյան
Էդգար Բադալյան
Մհեր Մկրտչան
Մհեր Մկրտչյան
Արամ Սուքիասյան
Արամ Սուքիասյան
Ծնվել է 1976թ. փետրվարի 27-ին:
1993-1998թթ. սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտում՝ երաժշտական թատրոն մասնագիտությամբ:
2002-2005թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, մասնագիտացումը` պետական ծառայող, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում:
1998-2000թթ. աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետական թատրոնում՝ որպես դերասան-ռեժիսոր:
2000-2002թթ. աշխատել է <<Խ. Աբրահամյան և թատրոն>> հիմնադրամում որպես դերասան, ռեժիսորի ասիստենտ:
2001-2002թթ. եղել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը:
2003-2005թթ. աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում որպես փոխտնօրեն:
2006-2009թթ. եղել է ՀՀ վարչապետին կից երիտասարդության խորհրդի անդամ:
2007-2009թթ. աշխատել է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում՝ որպես գեղարվեստական ղեկավար:
2009-2011թթ. աշխատել է <<ԱՐԱՐԱՏ>> մշակութային հեռուստաալիքում՝ որպես գլխավոր պրոդուսեր:
2006թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի, 2009թ-ից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կոլեգիայի, 2010թ.-ից Երևանի պետական կոնսերվատորիայի խորհրդի անդամ է:
2006-2012թթ. եղել է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի (ՀԵԱ) նախագահ:
2011-2013թթ. եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական:
2002թ-ից <<ԱՍՔ>> մշակութային կենտրոնի նախագահն է:
Մասնագիտական գործունեության ընթացքում հեղինակել ու բեմականացրել է բազմաթիվ պետական ու համաքաղաքային միջոցառումներ և տոնակատարություններ:
Հինգ ֆիլմերի, ռոք օպերայի հեղինակ է:
<<Հայկյան>> մրցանակի կրկնակի (2001, 2004թթ.) մրցանակակիր է:
2012թ.-ին Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի կողմից արժանացել է Գեներալ Մադաթովի անվան շքանշանի
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և ՀՀ վարչապետի մեդալակիր է
Միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի <<Ոսկե Պրահա>> մրցանակակիր է:
2012թ.-ին արժանացել է հոլիվուդյան <<ԱՐՓԱ>> կինոմրցանակաբաշխություն լավագույն կինոսցենար մրցանակի:
1998-2000թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:
2013թ. հունիսի 15-ին Երևանի ավագանու որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Արա Գևորգյան
Արա Գևորգյան
Սովորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ 1970-1980 թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-1987 թթ.` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում։ 1987-1989 թթ. նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը։ 1992-1999 թթ. եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության «3-րդ ալիք» ծրագրի երաժշտական ղեկավարը։ 1983 թվականից նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոների բազմաթիվ երկրներում։

2001 թվականին հեղինակային համերգ է ունեցել Հայաստանում` Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի առթիվ։ 2005 թվականին, Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակի առթիվ, նրա գրած «Ադանա» երգը թարգմանվել և ձայնագրվել է 20 լեզուներով ու հնչել Ծիծեռնակաբերդում` տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ։ Հետագայում ակցիան շարունակվել է ԱՄՆ-ի քաղաքներում։ 2005 թվականին հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժողովրդական գործիքների նվագախումբ, որը հետագայում դարձել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ։

Գրել է տարբեր ֆիլմերի երաժշտություն` «Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն, ներկայացումների` «Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն, աշխարհի տարբեր սպորտային միջոցառումների համար։ Ընտրվել է Կանադայի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։
Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյան
1976-1980 թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1975-1976 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես լաբորանտ։ 1976 թվականից խաղացել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում։ 1979 թվականից եղել է հարյուրավոր համերգների և միջոցառումների հանդիսավար։ 1982 թվականին մասնակցել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի անցկացրած մրցույթին և 1983 թվականից սկսել է աշխատանքը` որպես հեռուստահաղորդավար։ Սովորել է Մոսկվայի պետական հեռուստառադիոյի համամիութենական ինստիտուտում։ 1991 թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ` «Աստղեր և ճակատագրեր», «Երևանյան հեքիաթներ», «Բեմեզրի լույսեր»։ 1983-1986 թթ. Երևանի պարարվեստի ուսումնարանում դասավանդել է դերասանի վարպետություն։ 1994-1996 թթ. եղել է «Ամադեուս» երաժշտական կենտրոնի արտ-պրոդյուսեր։ 1999 թվականից ղեկավարում է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Երևան» գեղագիտական կենտրոնի ժուռնալիստիկայի «Քո տեսախցիկը» ստուդիան և դպրոցի լրատվական կենտրոնը։ 2011-2012 թթ. աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երգում է անցյալը» հաղորդումը։ 2012 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Երկրի գանձերը» հաղորդաշարի սցենարիստն ու հաղորդավարն է[1]։

Բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։
Բաբկեն Չոբանյան
Բաբկեն Չոբանյան
ՉՈԲԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՍԱՄՎԵԼԻ
Ծնվել է 09.10.1977թ.ին
Ավարտել է Թատերական ինստիտուտը 1998թ.ին
Ընդունվել է Դրամատիկական թատրոն 2008թ.ին
Պարգևատրվել է` <Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ> շքանշան /2015թ./
Խաղում է՝
Վիլյամ Շեքսպիր Հուլիոս Կեսար - Օկտավիոսի սպասավոր
Վիլյամ Շեքսպիր Մակբեթ - Մակդուֆ
Վիլյամ Շեքսպիր Համլետ - Բերնարդո
Պերճ Զեյթունցյան Մեծ լռություն - Ռուբեն Սևակ
Ս.Հարությունյան, Ա.Խանդիկյան Անվերջ վերադարձ - Նոր Աշխատող
Մարկ Կամոլետտի Ա~խ, Աննա, Աննա կամ… Կրքոտ կիրակի - Ռոբեր
Վիլյամ Շեքսպիր 12-րդ գիշեր կամ ... Սիրուց եմ մեռնում - Դուքս
Պերճ Զեյթունցյան Փարիզյան դատավճիռ - Գևորգ Գյուզելյան
Խաչիկ Շառոյան
Խաչիկ Շառոյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ծնվել է 31.08.1944թ.:
Ծննդավայր՝ Բուլղարիա, քաղաք Պլովդիվ:
1951թ. ընդունվել է Երևանի No 90 միջնակարգ դպրոց:
1961թ. ավարտել է Երևանի No 90 միջնակարգ դպրոցը` արծաթե մեդալով:
1962թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
1968թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը:
Խորհրդային կամ Հայկական բանակում չի ծառայել: Ստացել է զինվորական պատրաստվածություն ԵրՊի-ի զինվորական ամբիոնում, և 07.05.1968թ. ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:
1990թ. Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտում գործող Մասնագիտական խորհրդում (դասիչ՝ K.115.03.01), «Разработка и внедрение в серийное производство ряда универсальных процессоров средней производительности ЭВМ ЕС» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1969 թվականից աշխատում է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտում : Այժմ զբաղեցնում է No 2 Գիտա-տեխնիկական կենտրոնի պետի տեղակալի պաշտոնը:

1980-1990թթ. և 2008թ.-ից առ այսօր աշխատում է՝ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ՔՀ և Ի ֆակուլտետի ՔՀ և Ց ամբիոնում:

2014թ. 07. 07-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի 30.04.2014թ. որշմամբ նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում, ինֆորմատիկա,հաշվողական տեխնիկա և ավտոմատացում մասնագիտությամբ:


ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Խաչիկ Գեղամի Շարոյանը հայաստանյան և արտերկրի գիտական և պարբերական ԶԼՄ-ներում հեղինակել է 27 գիտական հրապարակումների /2 գիրք, 21 հոդված և 4 արտոնագրված գյուտ/, որոնք բոլորն էլ առանձին լույս են տեսել, համահեղինակ է շուրջ 3 գիտական և ուսումնամեթոդական հրատարակումների, հրապարակումներ գիտական-տեխնիկական ներդրումների ուղղություններով:


Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս