Գեղարվեստական Կազմ

Մհեր Մկրտչան
Մհեր Մկրտչյան
Գեղարվեստական ղեկավար
Սեդրակյան Ներես
Սեդրակյան Ներես
Գլխավոր նկարիչ
Մարինե Թադևոսյան
Մարինե Թադևոսյան
Զգեստների նկարիչ
Հռիփսիմե Սարգսյան
Հռիփսիմե Սարգսյան
Նկարիչ դիմահարդար
Օմար Բադալով
Օմար Բադալով
Բեմական մասի վարիչ
Արտավազդ Եղոյան
Արտավազդ Եղոյան
Երաժշտական մասի վարիչ
Արտավազդ Եղոյանը ծնվել է 1950 թվականին, Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցը։ 1968-1969 թթ. աշխատել է Երևանի Բժշկական Ինստիտուտում` որպես պրեպարատոր։ Մինչ 1980 թվականին աշխատել է հարավային հեռախոսային հանգույցում` որպես մոնտյոր։ Զուգահեռ երգել և նվագել է «Նաիրի», ապա՝ «Էրեբունի» վոկալ գործիքային անսամբլներում։ 1976-1979 թթ. խաղացել է Երգիծանքի և հումորի թատրոնում, որի ընթացքում դարձել է համամիութենական փառատոների դափնեկիր և ոսկե մեդալակիր՝ որպես լավագույն դերասան և երգիչ։ Այդ տարիներին է խաղացել նաև Չարենցի «Կապկազ թամաշա» երկի «Ղարայի» կերպարում, որի համար Մոսկվայում արժանացել է ոսկե մեդալի։ 1976 թվականից եղել է առաջին հայերեն լեզվով խոսացող դիջեյը։ 1979 թվականից մոտ 10 տարի աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում՝ որպես էլեկտրիկ, ապա՝ բաժնի վարիչ։ Արցախյան շարժման տարիներից մինչ պատերազմի ավարտը եղել է օպերատոր և աշխատել է ռազմի դաշտում։ Եղել է «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի անդամ։ 1989 թվականից աշխատել է «Խճանկար» հեռուստանախագծում՝ որպես թարգմանիչ, ապա՝ գործող անձ։

1991 թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ։ 1999-2001 թթ. աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «3-րդ վագոն» հաղորդումը։ Ապա տեղափոխվել է «Երևան» հեռուստաընկերություն, որտեղ իրականացրել է «Կես կատակ, կես լուրջ», «Ժողովրդական վարպետներ» և այլ հեռուստաէջեր։ Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում վարել է «Փողոց» հաղորդաշարը, իսկ «Հայ TV» հեռուստաընկերությունում, Կարեն Քոչարյանի և Մարտին Վարդազարյանի հետ, վարել է «3-րդ ակումբ» հաղորդումը։ Տարիներ շարունակ եղել է բազմապիսի պետական մեծ ու փոքր միջոցառումների և նախագծերի հնչյունային ռեժիսոր։ 2000-ականների կեսերից աշխատում է «Մհեր Մկրտչյան» թատրոնում՝ որպես ներկայացումների երաժշտական ձևավորող։ Տիրապետում է 11 լեզուների, թարգմանել է շուրջ 350 բազմաժանր ֆիլմ, որոնցից հիշարժան են «Մայրիկ», «Մուսա լեռան 40 օրը», «Սիրանո դը Բերժերակ» և այլ ժապավեններ
Սոֆի Միրզոյան
Սոֆի Միրզոյան
Գրական մասի վարիչ
Ինքնակենսագրություն

Սոֆիկ Ռաթևոսի Միրզոյան՝ ծնվել է Արմավիրի մարզի ,,Նաիրի,, սովխոզում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ստացել է տեխնիկական կրթություն: Երկար տարիներ աշխատել է Երևանի Սարքերի գործարանում, որպես ինժեներ տեխնոլոգ:
1992թ-ից մինչև 1997թիվը ընդունվել և ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության բաժինը: Նույն տարում էլ աշխատել է թատերագիտության ամբիոնում` որպես ,,Հայ թատրոնի պատմություն,, առարկայի դասախոս: Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների , սցենարների և պիեսների հեղինակ է: Պատմվածքների առաջին ժողովածուն ՝,, Խղճի գինը,, լույս է տեսել 2012 թվականին:
Այժմ աշխատում է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում` որպես գրական մասի վարիչ:
Աննա Համբարձումյան
Աննա Համբարձումյան
Ռեժիսորի օգնական

Հետադարձ կապ


Կոնտակտներ
հասցե: Հ. Հ. ք. Երեւան,Մ.Խորենացի 18
հեռախոսներ: 091740199,010580199, 011550199 (ադմինիստրացիա)
011580199 (տնօրեն)
Գնել Տոմս