Դերասանական կազմ

Մարգարյան Մակիչ
Մակիչ Մարգարյան Շաքարի Ծնվել է 14.04.1951թ., Շամխորի շրջան, գյուղ Նուկզար: 1968թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: Մեկ տարվա ընթացքում աշխատել է ՀՍՀ Շինանյութերի նախարարության երկրաբանական արշավախմբում և Երևանի Մեխանիկական գործարանում: 1969թ.-ին ընդունվել և 1973թ.-ին ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Վարդան Աճեմյանի կուրսը: Ուսմանը զուգահեռ 1970թ.-ից աշխատել է Երևանի Դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1973թ.-ին աշխատել է Արտաշատի Դրամատիկական թատրոնում, ապա մեկնե ...
Սաֆարյան Կարինե
Կարինե Սաֆարյան Ինքնակենսագրություն Կարինե Նիկոլայի Սաֆարյանը ծնվել է 1955թ-ին Արարատի մարզի Արարատ գյուղում: 1961թ-ընդունվել է գյուղի Ս.Մ.Կիրովի անվան միջնակարգ դպրոցը, որն էլ ավարտել է 1971թվականին: 1973թ-ին ընդունվել է ,,Հայֆիլմ,, -ին կից կինոդերասանի ստուդիան , սովորել է Ալբերտ Մկրտչյանի արվեստանոցում և ավարտել է 1976 թվականին` դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի որակավորմամբ: 1976-1999թ-ը աշխատել է Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թ ...
Գրիգորյան Արսեն
Արսեն Վիտալի Գրիգորյան: Ծնվել է Երևանում 1974թ. նոյեմբերի 8- ին: Դպրոցն ավարտել է 1991թ.: 1993թ. մոտ մեկ տարի աշխատել է Փարաջանովի անվան թատրոնում որպես դերասան: Այդ ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայի Տագակկայի թատրոնում ‘Неоконченный фарс в замке мертвецов’ ներկայացման մեջ՝մարմնավորելով ծաղրածուի դերը: Բանակից զորացրվելով՝ 1994թ. ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիա՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ: Ոսուցման տարիների ընթացքում մասնակցել է նաև թատերակ ...
Զաքարյան Քնարիկ
Քնարիկ Զաքարյան Էլ.հասցե` knarikzakaryan@gmail.com Կրթություն 1998-2003 Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ Ռեժիսուրայի բաժին • Կուրսի ղեկավար` Արմեն Խանդիկյան • Դիպլոմային աշխատանք Հ.Մալյան թատրոնում` «Բաժակը» – Մ. Զոշչենկո 2003-2006 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա Ջազ-վոկալ բաժին • Վոկալի մասնագետի դիպլոմ Աշխատանքային Փորձ 2003-մինչ օրս Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն • Բարձր կարգի դերասանուհի Գլխավոր դերակատարումներ հետևյալ ներկայացումներում. • «Հացթուխի ...
Գրիգորյան Մարինե
Մարի Գրիգորյանն եմ, դերասանուհի, սիրահարված եմ մասնագիտությանս.. ծնվել եմ Վաղարշապատ քայաքում և ապրածս կյանքի մեծ մասն ապրել և ստեղծագործել այդ ,,տաք,, արվեստասեր քաղաքում: Իմ ծնողները դեմ չեղան դերասան դառնալու որոշմանս, որովհետև դեռևս մանկությանս տարիներին շրջապատի մարդիկ նկատելով շնորհքս հորդորում էին ծնողներիս ապագայում ինձ չխանգարել… շնորհակալություն նրանց…. Ինչպես բոլոր նվիրյալ ծնողներ՝ իմոնք էլ ինձնով զբաղվելու իրենց ձգտումն արտահայտեցին՝ ինձ երաժշտական դպրոց տանելով /ավարտել եմ դաշ ...
Ավանեսյան Լուսինե
Ավանեսյան Լուսինե Հովհաննեսի ծնվ. 1983թ. մարտի 11 Երևանում: 2004 թ. ավարտել է ԵԹԿՊ-ի դերասանական բաժինը: 2005-ից աշխատում է Մհեր Մկրտչյան «Արտիստական» թատրոնում, որտեղ խաղացել է հետևյալ ներկայացումներում. 1. Միջնադարյան ֆարսեր- Լիզոն, Պերնետ 2. Պալ Բեկեշի «Դուռը»- Պետրոնելլա 3. Ֆրենսիս Վեբերի «Հյուրանոց 2 համար»-Լուիզ 4. Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»- Վալյա 5. Մ. Պանյոլի «Հացթուխի կինը»- Օրելի, Փափեն 6. Վ. Սարոյանի «Հերսոտած մի գնա»- Դոկտոր Սյուզան 7. Է. Դե Ֆիլիպպո «Ֆիլումենա ...
Ռուդիկ Մարտիրոսյան
Ռուդիկ Մարտիրոսյան: Ծնվել է 1985թ ապրիլին: 2000թ. սեպտեմբերին ընդունվել է Թատրոնի և կինոյի պետական իստիտուտ: Ավարտելուց հետո ընդունվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն` որպես դերասան և մինչ այսօր խաղում է նույն թատրոնում, համատեղ խաղալով նաև տարբեր թատրոններում:Խաղացել է 30-ից ավելի դերեր:
Սարգիս Վարդևանյան
Սարգիս Սամվելի Վարդևանյան: Ծնվել է 1980թ.հունվարի 21-ին: Մանկությունն անցել է հարազատ ծննդավայրում` Նոր-Երզնկայում 1987-1997թթ. : Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որտեղ էլ դրսևորվել և բացահայտվել է արվեստի նկատմամբ իր սերը: Դպրոցական տարիներին մշտապես ներգրավվել է դպրոցական միջոցառումներին: 1998-2000թթ. ծառայել է ՀՀ. զինված ուժերում: 2000-2004թթ. Սովորել է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժության ուսումնարանի դերասանական բաժնում` այնտեղ շփվելով ասմունքի մեծագույն վարպետի հետ ,որտ ...
Ներսիսյան Հրաչյա
Հրաչյա Ներսիսյան Ծնվել եմ 1986թ. հուլիսի 5-ին: 1993թ – ից սովորել եմ Երևանի Սիամանթոյի անվան դպրոց-վարժարանում: 1999թ-ից սովորել եմ ՛՛Արմենակոբ՛՛ թատերամշակութային կենտրոնում: 2007թ- ից աշխատում եմ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում: Խաղացել եմ հետևյալ ներկայացումներում՝ ՛՛Հացթուխի կինը՛՛ - դերը՝ Հովիվ ՛՛Հերսոտած մի գնա՛՛ - Ճուտո ՛՛Դուռը՛՛ - Շացի ՛՛Բուրատինոյի արկածները՛՛ - Ոստիկան ՛՛Քո կյանքի ժամերը՛՛ - Դադլի ՛՛Բեղավոր արքայադուստրը՛՛ - Արքայազն ՛՛Համեղ պատառ՛՛ - Գայլ ՛՛Ձախորդ Փանոս ...
Կիրակոսյան Սյուզաննա
ՍյուզաննաԿիրակոսյանՆվերի Ծնվել է 1986 թ. սեպտեմբերի21-ին Երևանում:2003թ -ինավարտելէ<<ՄխիթարՍեբաստացի>>կրթահամալիրը: 1998-2003թթ-ին հաճախելէՍոֆիԴևոյանի<<Հոգուևպարի>>թատրոնի<<Շոկոլադ>>թատերախումբը (ռեժ.՝ Մ Ասատրյան),որտեղ խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ <<Ո՞վ ենք մենք,որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում>>,<<Մանուկ Քրիստոսի նվերը>>:1999-2002թթ ընդունվել և ավարտել է<<Մետրո>> թատրոնի <<Նախաբեմ >>թատերականստուդիան(ռեժ.՝Գ.Սեյրանյան): Խաղացել <<Հինգերորդը>>,<<3 ֆարս ...

Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս