Հիմնադիր

Երևանի քաղաքապետարան
Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոն

1986թ ՍՍՀՄ Ժող. Արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվեց Երևանի քաղաքապետաևանի <<Վ. Աճեմյան>>-ի անվան արտիստական թատրոնը:
Թատրոնի բացումը կայացավ Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի <<Հացթուխի կինը>> ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Էմանլե Քաստանիեյի դերը մարմնավորեց մեծանուն արտիստը և այն դարձավ նրա <Կարապի երգը>:
1992թ.-ին Մհեր Մկրտչյանը ձեռնարկել էր Լ. Շանթի <Կայսրը> պիեսի բեմադրությունը, սակայն 1993թ.-ին մեծանուն արտիստը՝ ժողովրդի սիրելին կնքեց իր մահկանացուն և բեմադրությունը անավարտ մնաց: Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով (Երևանի քաղաքապետարան <<Մհեր Մկրտչյանի>> արտիստական թատրոն):
1994թ.-ին թատրոնում ռեժիսոր՝ Ա. Էլբակյանը բեմադրեց Թ. Ուիլյամսի <<Ապակե գազանանոց>> պիեսը: Հետագայում դադարեց թատրոնի գործունեությունը: 2000թ.-ին թատրոնը նորովի կազմավորելու, վերականգնելու համար՝ վորպես տնօրեն և գեղ. Ղեկավար հրավիրվեց ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը, ում ջանքերով թատրոնի խարխլված շենքը մտցվեց մշակութային օջախների վերանորոգման << Լինսի>> ծրագրի մեջ: Նոր դերասանական և տեխնիկական աշխատակազմով, 2004թ.-ի հունիսի 10-ինթատրոնն իր հյուրընկալ դռները բացեց հանդիսատեսի առաջ Գ.Գ Մարկեսի <<Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն>> պիեսի բեմադրությամբ: Ապա 2004-2005թթ.. բեմադրվեցին Ժ. Անույի <<Էվրիդիկե>>, Ս. Խալաթյանի <<Աքլորականչ>> , <<Վերջին ծաղրածուն>>, Կ. Ֆռեշետի <<Ժանը և Բիատրիսը>> պիեսները:

http://frunzik.com/

Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս