Ամեն գող- գող չէ /կատակերգություն/
Դարիո Ֆո - Ամեն գող- գող չէ /կատակերգություն/
կատակերգություն
27.04.2018
19:00
Տեղեկատու հեռախոս՝ +37410580199,+37491740199

ԱՄԵՆ ԳՈՂ ԳՈՂ ՉԷ
Դարիո Ֆո

Պայթյունավտանգ իտալական կատակերգության ազատամիտ ոգին և իրական արևմտյան կրքերը ստիպում են գլխավոր հերոսներին ընկնել մի բավականին ռիսկային իրավիճակի մեջ և… պատվով դուրս գալ այդ ամենից:
Աղքատության դեմ պայքարող ու իրար սիրող զույգը որոշում է հաղթահարել կյանքի դժվարությունները՝ դիմելով գողության: Գող ամուսինը հայտնվում է մի հարուստ զույգի առանձնատանը՝ վստահ լինելով, որ տանտերերը տանը չեն լինի: Նա այնքան հանգիստ ու դանդաղ է կատարում իր գործը, որ, անգամ, հասցնում է հեռախոսով վիճաբանել կնոջ հետ: Բայց ահա, տանտերերը անհավատարիմ ամուսիններ են լինում և ամուսինը փորձում է օգտագործել ազատ առանձնատունը որպես իր արտամուսնական կապերի հանդիպման վայր և այստեղ է ժամանում սիրուհու հետ: Տեղի է ունենում անսպասելին. գողի կինը ՝ պարզելու համար, թե ՛՛աշխատանքի՛՛ ո՞ր փուլում է ամուսինը, զանգահարում է առանձնատուն, իսկ հեռախոսին պատասխանում է տանտերը: Գողի կինը ՝ չհասկանալով, որ դա իր ամուսինը չէ և լսելով տանտիրոջ սիրուհու ձայնը, կարծում է՝ ամուսինն իրեն դավաճանում է: Նա վրեժխնդիր լինելու նպատակով զանգահարում է տանտիրոջ կնոջը: Վերջինս էլ, պարզվում է, թե տանտիրոջ սիրուհու ամուսնու սիրուհին է…
Ահա այս շիկացած կրքերի կիզակետում են հայտվում գող ամուսինները, ովքեր արտացոլում են վստահության ու սիրո վրա հիմնված հարաբերությունների գաղափարը ու ապացուցում, որ ամեն գող գող չէ…

Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս