Կամակոր կնոջ սանձահարումը
Վ. Շեքսպիր - Կամակոր կնոջ սանձահարումը
կատակերգություն
25.02.2018
19:00
Անոտացիա

Պադուայի հարուստ ազնվական Բապտիստա Մինոլան երկու դուստր ուներ, որոնք արդեն հարսնացու էին: Համեստ ու առաքինի Բիանկան, որը Բապտիստայի կիտսեր դուստրն էր, արդեն փեսացուներ ընտրելու հնարավորություն ուներ,բայց հայրը նրան թաքցնում էր բոլորից : Նա իր համաձայնությունը կարող էր տալ միայն այն ժամանակ, երբ կամուսնանար իր ավագ դուստրը՝ Կատարինան:
Բայց ո՞վ կհամաձայներ ամուսնանալ մի աղջկա հետ, որը թեպետ հարուստ օժիտ ուներ, բայց չարն էր, կամակոր և քաղաքում հայտնի էր իր ամբարիշտ լեզվի պատճառով: Պիզայից Պադուա է ժամանում Վինչենցիոյի որդի Լուչենցիոն՝ իր ծառայի հետ միասին: Նրա նպատակը Պիզայում՝ երջանկության հասնելու ճշմարիտ ուղին գտնելն էր: Քաղաք մտնելիս Լուչենցիոն պատահաբար տեսնում է Բիանկային և սիրահարվում: Նրան սիրահետելու նպատակով Տրանիոյի հետ միասին որոշում են խորամանկել և որպես փիլիսոփայության ուսուցիչ ներկայանալ Բապտիստային՝ փորձելով գրավել օրիորդի սիրտը: Հորտենսիոն, որը նույնպես տառապում էր Բիանկայի սիրուց՝ պատահաբար հանդիպում է իր վաղեմի բարեկամ Պետրուչիոյին: Նա էլ Պադուա էր ժամանել ամուսնանալու հարուստ օժիտ ունեցող աղջկա հետ:
Հորտենսիոն առաջարկում է նրան խնդրել Կատարինայի ձեռքը, քանի որ իր գործերի հաջողությունը կախված էր նրանց ամուսնությունից: Պետրուչիոյին գրավում է հարսնացուի օժիտի չափը և առանց վարանելու փորձում է անհապաղ տեսնել Կատարինային:
Անչափ հմայիչ Կատարինայի կոշտ ու կոպիտ վերաբերմունքը ոչ միայն չի հիասթափեցնում Պետրուչիոյին, այլ բորբոքում է նրա սերը: Սիրահարված Պետրուչիոյի հակահարվածներն ավելի բիրտ էին, բայց սիրով հագեցած: Այս թեժ կոնֆլիկտում սերը վերջապես հաղթում է նաև կռվարար Կատարինային և դանձնում նրան բարեպաշտ ու հնազանդ: Իսկ չքնաղ Բիանկան իր բազմաթիվ փեսացուներից ընտրում է Վինչենցիոյի որդի՝Լուչենցոյին: Բապտիստա Մինոլայի դուստրերը ստանալով հայրական օհրնությունը ամուսնանում են և ապրում խաղաղ ու երջանիկ կյանքով:

Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս