«Երկարագուլպա Պեպպին» հեքիաթ
Ա. Լինդգրեն - «Երկարագուլպա Պեպպին» հեքիաթ
հեքիաթ
10.02.2019
15:00
Քաղաքը պատրաստվում է դիմավորելու Ամանորը: Ժողովուրդը մեծ խանդավառությամբ ձևավորում և լուսավորում է այն: Քաղաքապետը ոգևորում է ժողովրդին, բայց միևնույն ժամանակ կոչ անում զգոն լինել և բռնել այն գողերին, որոնք հայտնվել են քաղաքում: Այս ամենին մասնակցում և լսում են նաև գողերը: Մեկ էլ, մի մեծ ձիու վրա, նվերների մեծ ճամպրուկը հետը՝ հայտնվում է Երկարագուլպա Պեպին: Նա անմիջապես գրավում է մարդկանց ուշադրությունն ու հետաքրքրում նրանց իր անմիջականության շնորհիվ: Ճամպրուկի պարունակությամբ, բնական է, որ ավելի հետաքրքրված էին գողերը, ովքեր նույնիսկ հասցնում են գողանալ այն: Սակայն, նրանք չգիտեին, որ պարկը բացի նվերներից պարունակում է խինդ ու ծիծաղ, երգ ու պար և ունի նաև պատժելու հատկություն:
Այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է պատահում Պեպիի, նվերներով ճամպրուկի և գողերի հետ, կստանաք ներկայացումը դիտելուց հետո…

Հետադարձ կապ


Կոնտակտներ
հասցե: Հ. Հ. ք. Երեւան,Մ.Խորենացի 18
հեռախոսներ: 091740199,010580199, 011550199 (ադմինիստրացիա)
011580199 (տնօրեն)
Գնել Տոմս