Գրիգորյան Արսեն

Գրիգորյան Արսեն
Գրիգորյան Արսեն
Արսեն Վիտալի Գրիգորյան: Ծնվել է Երևանում 1974թ. նոյեմբերի 8- ին: Դպրոցն ավարտել է 1991թ.: 1993թ. մոտ մեկ տարի աշխատել է Փարաջանովի անվան թատրոնում որպես դերասան: Այդ ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայի Տագակկայի թատրոնում ‘Неоконченный фарс в замке мертвецов’ ներկայացման մեջ՝մարմնավորելով ծաղրածուի դերը:
Բանակից զորացրվելով՝ 1994թ. ընդունվել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիա՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ: Ոսուցման տարիների ընթացքում մասնակցել է նաև թատերական և տիկնիկային պրոեկտներում:
1996թ. ընդունվել է աշխատանքի Համազգային թատրոնում, որպես դերասան՝ Ս. Սարգսյանի ղեկավարությամբ:
1998թ. ընդունվել է Թատերական ինստիտուտի դերասանական բաժին: Ուսման ընթացքում կուրսային բեմադրություններով հանդես է եկել Պատանի հանդիսատեսի և Համազգային թատրոնների բեմերում:
2002թ. ավարտել է Թատերական ինստիտուտը և շարունակել է հանդես գալ տարբեր թատերական և հեռուստատեսային պրոեկտներում, ինչպես նաև դերասանի վարպետություն է դասավանդել ՛՛Արդինի՛՛ ստուդիայում:
2004թ. մինչ այսօր աշխատում է Մ. Մկրտչյան արտիստական թատրոնում`որպես դերասան: Այս տաս տարիների ընթացքում մարմնավորել ե` բազմաթիվ դերեր տարբեր ժանրերի ներկայացումներում: Մ. Մկրտչյան թատրոնում աշխատելու հետ զուգահեռ աշխատում ` նաև ՛՛Փոփոխությունների թատրոնում՛՛ և նկարահանվում է ֆիլմերում և հեռուստասերիալներում:

Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս