Գեղարվեստական Կազմ

Մհեր Մկրտչան
Մհեր Մկրտչյան
Գեղարվեստական ղեկավար
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան
Ալբերտ Մուշեղի Մկրտչյան
Խորհրդական
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937 թվականին Լենինական քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը` Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։[1] 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000-2015 թվականներին՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։[2]

Ֆիլմագրություն[խմբագրել]
Ռեժիսոր[խմբագրել]
Տարեթիվ Ֆիլմ Մրցանակ
2000 Ուրախ ավտոբուս ՀՀ Պետական մրցանակ
1988 Շնչառություն
1982 Հին օրերի երգը ՀԽՍՀ Պետական մրցանակ
1980 Խոշոր շահում
1979 Կյանքի լավագույն կեսը
1977 Քարե հովիտ
1974 Կարծր ապար
1972 Հուշարձան ՀԽՍՀ Պետական մրցանակ
1969 Լուսանկար
Թատրոնում[խմբագրել]
Հեղինակ Ներկայացում
Կառլո Գոլդոնի Երկու տիրոջ ծառան
Ավերված քաղաքի մեղեդին

Գարսիա Մարկես Սիրային նախատինք
բազկաթոռին նստած ամուսնուն

Դերերը կինոյում[խմբագրել]
Տարեթիվ Ֆիլմ Դեր
1972 Տղամարդիկ Ջեյմս՝ Անուշի եղբայրը
1961 Առօրյան և տոները Սերգո Մարգելյան
1960 Հյուսիսային ծիածան դրվագ
Մասնակցությունը կինոյում[խմբագրել]
Տարեթիվ Ֆիլմ
2008 Կղզիներ
Վերջին ծաղրածուի տխուր պատմությունը․
Ֆրունզիկ Մկրտչյան

2006 Ինչպես հեռացան կուռքերը
Ֆրունզիկ Մկրտչյան
2005 Ֆրունզիկ Մկրտչյան․ Միայնության պատմություն
1997 Որպեսզի հիշեն
Ֆրունզիկ Մկրտչյան
Սցենարիստ[խմբագրել]
Տարեթիվ Ֆիլմ
2000 Ուրախ ավտոբուս
1988 Շնչառություն
1984 Մեր մանկության տանգոն
1982 Հին օրերի երգը
1969 Լուսանկար
Ներսես Սեդրակյան
Ներսես Սեդրակյան
Գլխավոր նկարիչ
Մարինե Թադևոսյան
Մարինե Թադևոսյան
Զգեստների նկարիչ
Հռիփսիմե Սարգսյան
Հռիփսիմե Սարգսյան
Նկարիչ դիմահարդար
Օմար Բադալով
Օմար Բադալով
Բեմական մասի վարիչ
Արտավազդ Եղոյան
Արտավազդ Եղոյան
Երաժշտական մասի վարիչ
Արտավազդ Եղոյանը ծնվել է 1950 թվականին, Երևանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցը։ 1968-1969 թթ. աշխատել է Երևանի Բժշկական Ինստիտուտում` որպես պրեպարատոր։ Մինչ 1980 թվականին աշխատել է հարավային հեռախոսային հանգույցում` որպես մոնտյոր։ Զուգահեռ երգել և նվագել է «Նաիրի», ապա՝ «Էրեբունի» վոկալ գործիքային անսամբլներում։ 1976-1979 թթ. խաղացել է Երգիծանքի և հումորի թատրոնում, որի ընթացքում դարձել է համամիութենական փառատոների դափնեկիր և ոսկե մեդալակիր՝ որպես լավագույն դերասան և երգիչ։ Այդ տարիներին է խաղացել նաև Չարենցի «Կապկազ թամաշա» երկի «Ղարայի» կերպարում, որի համար Մոսկվայում արժանացել է ոսկե մեդալի։ 1976 թվականից եղել է առաջին հայերեն լեզվով խոսացող դիջեյը։ 1979 թվականից մոտ 10 տարի աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում՝ որպես էլեկտրիկ, ապա՝ բաժնի վարիչ։ Արցախյան շարժման տարիներից մինչ պատերազմի ավարտը եղել է օպերատոր և աշխատել է ռազմի դաշտում։ Եղել է «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատի անդամ։ 1989 թվականից աշխատել է «Խճանկար» հեռուստանախագծում՝ որպես թարգմանիչ, ապա՝ գործող անձ։

1991 թվականին եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ։ 1999-2001 թթ. աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «3-րդ վագոն» հաղորդումը։ Ապա տեղափոխվել է «Երևան» հեռուստաընկերություն, որտեղ իրականացրել է «Կես կատակ, կես լուրջ», «Ժողովրդական վարպետներ» և այլ հեռուստաէջեր։ Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում վարել է «Փողոց» հաղորդաշարը, իսկ «Հայ TV» հեռուստաընկերությունում, Կարեն Քոչարյանի և Մարտին Վարդազարյանի հետ, վարել է «3-րդ ակումբ» հաղորդումը։ Տարիներ շարունակ եղել է բազմապիսի պետական մեծ ու փոքր միջոցառումների և նախագծերի հնչյունային ռեժիսոր։ 2000-ականների կեսերից աշխատում է «Մհեր Մկրտչյան» թատրոնում՝ որպես ներկայացումների երաժշտական ձևավորող։ Տիրապետում է 11 լեզուների, թարգմանել է շուրջ 350 բազմաժանր ֆիլմ, որոնցից հիշարժան են «Մայրիկ», «Մուսա լեռան 40 օրը», «Սիրանո դը Բերժերակ» և այլ ժապավեններ
Սոֆի Միրզոյան
Սոֆի Միրզոյան
Թատերախմբի վարիչ
Ինքնակենսագրություն

Սոֆիկ Ռաթևոսի Միրզոյան՝ ծնվել է Արմավիրի մարզի ,,Նաիրի,, սովխոզում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ ստացել է տեխնիկական կրթություն: Երկար տարիներ աշխատել է Երևանի Սարքերի գործարանում, որպես ինժեներ տեխնոլոգ:
1992թ-ից մինչև 1997թիվը ընդունվել և ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության բաժինը: Նույն տարում էլ աշխատել է թատերագիտության ամբիոնում` որպես ,,Հայ թատրոնի պատմություն,, առարկայի դասախոս: Բազմաթիվ հոդվածների, պատմվածքների , սցենարների և պիեսների հեղինակ է: Պատմվածքների առաջին ժողովածուն ՝,, Խղճի գինը,, լույս է տեսել 2012 թվականին:
Այժմ աշխատում է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում` որպես գրական մասի վարիչ:
Աննա Համբարձումյան
Աննա Համբարձումյան
Ռեժիսորի օգնական

Հետադարձ կապ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Խորենացի 18:
Հեռախոսահամարներ
011 580199 (տնօրեն)
011 570199 (գեղարվեստական ղեկավար)
011 560199 (հաշվապահ)
Գնել Տոմս